Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Շարմազանով. «Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, զորավարժություններին չենք մասնակցել»

Շարմազանով. «Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, զորավարժություններին չենք մասնակցել»
09.09.2017 | 09:11

«Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, չենք մասնակցել»`ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին, որը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց։


Շարմազանովն ասաց, որ «Հայաստանն իր պաշտպանական, անվտանգային գործողություններն իրականացնում է պլանավորված»։
«ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շատ պարզ հայտարարել է, որ «մենք նման համաձայնություն չենք տվել»։ Երկրորդ՝ աժիոտաժը, որ կա, ես նմանեցնում եմ փոթորկի փորձի մեկ բաժակ ջրում, այն էլ պղտոր ջրում, ինչու՞, որովհետև նախ՝ Հայաստանը մասնակցեր, կամ չմասնակցեր, պետք չէ դա գերարժևորել և գերագնահատել։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ ինքը գնում է դեպի ՆԱՏՕ և Հայաստանը նման նպատակ չունի։ Եվ նման գնահատականները՝ «մի գիշերվա մեջ կարծիք փոխեցին» և այլն, դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել։ Ի՞նչ է, եթե մենք գնայինք, մասնակցեինք, պետք է ՀԱՊԿ-ից դուրս գայի՞նք։ Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, չենք մասնակցել, դրանից առաջ մասնակցել ենք, որովհետև մասնակցությունը եղել է հումանիտար բնույթի, մասնակցությունը եղել է ռազմաբժշկական ստորաբաժանման ձևաչափով և այստեղ մենք ունեիք անելիք՝ գնացել և մասնակցել ենք»։ Սրանով չի նշանակում, որ եթե Հայաստանը չի մասնակցում, ուրեմն ՆԱՏՕ-ի հետ որևէ համագործակցությունը դադարեցնում է, ասաց ՀՀԿ խոսնակը։


«Այսինքն՝ նմանատիպ հոդվածները, նմանատիպ գնահատականները, մտորումները իրականությունից հեռու են։ Կրկնում եմ՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տեղը զբաղեցնում է ՀԱՊԿ համակարգը, և մեկ անգամ չէ, որ ես ասել եմ՝ «անվտանգության համակարգում այսօր ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի», և եթե նույնիսկ մենք վաղն էլ մասնակցենք ՆԱՏՕ-ի տարբեր զորավարժություններին, կամ խաղաղապահ առաքելություններին, սա չի նշանակում, որ մենք դառնալու ենք ՆԱՏՕ-ի անդամ, և պետք չէ այդպես գերարժևորել», - ասաց Շարմազանովը։

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ